Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը հայատարարում է «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայատարարում է «Երևան 2800» տոնակատարության 
վիզուալ կոնցեպտի մրցույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը, Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ, հայտարարում է տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, վիզուալ կոնցեպտն պետք է ներառի՝

Լոգոտիպ, տառատեսակ (շրիֆտ), գունային ոճ, ֆիրմային այլ էլեմենտներ՝ կախված առաջարկվող կոնցեպտից: Ոճի կիրառությունը հարկավոր է ներկայացնել տարբեր կրիչների վրա:

Մրցույթի պայմանները.

  1. Մրցույթին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր ոլորտային կազմակերպություններն ու անհատները: 
  2. Առաջարկները կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կկիրառվի հոբելյանական տարվա միջոցառումների ընթացքում:

Լավագույն ճանաչված աշխատանքը ներկայացնող կազմակերպությունը (կամ անհատը) կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի:

Հայտերն ընդունվում են ք.Երևան, 0015, Արգիշտիի 1 հասցեով, Երևանի քաղաքապետարան կամ [email protected] էլեկտրոնային հասցեով: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հունվարի 15:

Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն: 

Մրցույթի մանրամասների համար զանգահարել՝ 011-514-251 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]