Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի սահմանային պահակակետերի արդիականացման աշխատանքներ են իրականացնում

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի սահմանային պահակակետերի 
արդիականացման աշխատանքներ են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը իրականացնում են հայ-թուրքական սահմանի տարբեր հատվածներում  սահմանային պահակակետերի արդիականացման, հին սարքավորումների թարմացման և ժամանակակից սարքավորումների ներդրման աշխատանքներ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Սահմանապահ վարչության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում սահմանամերձ համայնքների բնակիչներին պետական սահմանի պահպանության գործում ցուցաբերած աջակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]