1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ ամերիկացի դերասանուհի ու ֆոտոմոդել Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին Twitter-ում հայտնել Է Քենսինգթոնյան պալատի դիվանատունը, պալատ, որի տարածքում ապրում Է Հարրին, որը հինգերորդն Է բրիտանական գահի ժառանգների հերթում:

33-ամյա արքայազնի եւ 36-ամյա դերասանուհու նշանադրության մասին, որոնց սիրավեպը շարունակվում Է արդեն 16 ամիս, նոյեմբերի 27-ին հայտարարել Է Քլարենս-Հաուսը՝ Հարրիի հոր եւ բրիտանական գահի ուղղակի ժառանգորդ Ուելսի արքայազն Չառլզի գրասենյակը: Նույն օրը նորելուկ զույգը մասնակցել Է հրապարակային ֆոտոսեսիայի եւ տվել Է առաջին հեռուստահարցազրույցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]