Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավարտվեց և ամփոփվեց Ռադիոհաճախականային սպեկտրի կառավարման տարածաշրջանային համագումարը

Ավարտվեց և ամփոփվեց Ռադիոհաճախականային սպեկտրի կառավարման տարածաշրջանային համագումարը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռադիոհաճախականային սպեկտրի կառավարման տարածաշրջանային համագումարն այս տարի անցկացվեց Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Global Europe» ընկերության կողմից կազմակերպված այս միջոցառմանն իր գործուն մասնակցությունն ունեցավ նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Համաժողովը մեկնարկեց դեկտեմբերի 12-ին:

20 երկրից ժամանած 100 մասնագետ-ներկայացուցիչներ 3 օր շարունակ անդրադարձան սպեկտրի կառավարման բոլոր ասպեկտներին: Ամփոփվեցին վերջին տարիներին ռադիոհաճախականությունների ոլորտի զարգացումները, ուրվագծվեցին ցանցային տեխնոլոգիաների զարգացման առաջիկա ուղղությունները, սպեկտրի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունը: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ու կատարելագործումն առանց սպեկտրի արդյունավետ կառավարման, ռադիոհաճախականությունների բազմակի կամ համատեղ օգտագործման, անհնար է, որովհետև, ինչպես համաժողովում բազմիցս շեշտվեց, «ռադիոհաճախականությունները չվերականգնվող ռեսուրսներ են»:

Որպես համագումարի քննարկումների շարունակություն և արդյունք` համապատասխան մասնագետների կողմից մոտ ապագայում կկազմվի փաստաթուղթ, որը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ-պետությունների համար կունենա ոչ թե պարտադրողական, այլ ուղղորդող բնույթ: Ավելին, այն հեռահաղորդակցության ոլորտը սպասարկող օպերատորներին, սարքեր արտադրող ընկերություններին կօգնի նաև ճիշտ կողմնորոշվել իրենց տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման հարցում: Փաստաթուղթը կարտացոլի ԱՊՀ տարածաշրջանում սպեկտրի կառավարման միասնական մոտեցում: Հայաստանում նմանատիպ մասշտաբային միջոցառման անցկացումը ոչ միայն չափազանց պատասխանատու էր, այլև օգտակար: Մեր երկիրը, ունենալով զարգացած հեռահաղորդակցության ոլորտ և կապի հասանելիության բարձր ցուցանիշներ, խնդիր ունի կարգավորելու սպեկտրի կառավարման մոտեցումները հարևան պետությունների հետ և կիրառելու միասնական, բոլոր կողմերի համար ընդունելի քաղաքականություն:

Համաժողովին հաջորդեց «Ռադիոկապի ռեգլամենտի գործնական օգտագործում» ՀՄՄ տարածաշրջանային երկօրյա սեմինարը: Այն անցավ ռեգլամենտի պրակտիկ օգտագործման և մասնագիտական այլ հարցերի շուրջ զեկույցներ ներկայացնելու և քննարկելու ձևաչափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]