Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կվիրիկաշվիլին գոհունակություն է հայտնել հայ-վրացական հարաբերություններում գրանցած առաջընթացի առթիվ

Կվիրիկաշվիլին գոհունակություն է հայտնել հայ-վրացական հարաբերություններում 
գրանցած առաջընթացի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Վարչապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, նրան մաղթեց արգասաբեր աշխատանք՝ միաժամանակ հայտնելով, որ ՀՀ դեսպանն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես կզգա վրացական իշխանությունների աջակցությունը:

Գիորգի Կվիրիկաշվիլին, խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, ընդգծեց հայ-վրացական ավանդական բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ ավելացնելով, որ երկու երկրների միջև առկա է փոխշահավետ համագործակցության մեծ հեռանկարներ: Այդ համատեքստում վարչապետը գոհունակությամբ նշեց վերջին ժամանակաշրջանում գրանցած առաջընթացը: 

Նա ընդգծեց, որ չի մտաբերում որևէ ժամանակաշրջան, երբ Վրաստանի և Հայաստանի հարաբերություններն այսաստիճան բարձր մակարդակի վրա լինեին: Վարչապետը նաև կարևորեց երկու երկրների ղեկավարությունների միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերությունները, ինչը մեծապես նպաստում է փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Իր հերթին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ մտադիր է երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ մեծ ջանքեր գործադրել:

Կողմերը համակարծիք էին, որ առաջիկայում սպասվող երկկողմ բարձրաստիճան այցելություններն էլ ավելի կամրապնդեն երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց վրացական իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]