Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մեղրի» ԱՏԳ-ն առաջին պայմանագրերը ստորագրեց տնտեսավարողների հետ

«Մեղրի» ԱՏԳ-ն առաջին պայմանագրերը ստորագրեց տնտեսավարողների հետ

ՄԵՂՐԻ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկի հենց առաջին օրը ստորագրվեցին առաջին պայմանագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ միջև ստորագրվեց պայմանագիր: Այն ստորագրեցին նախարար Սուրեն Կարյանը և Մեղրիի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարզանդյանը:

Համագործակցության հուշագիր ստորագրվեց նաև «Մեղրի» ԱՏԳ-ի և «Հայհիդրոէլեկտրոնախագիծ» ՓԲԸ, ԱՏԳ-ի և «Արման ընդ Պարտնյոր» ՍՊ ընկերության  միջև:

«Մեղրի» ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարզանդյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն ստորագրեցին համագործակցության հուշագիր: 

Դեկտեմբերին 15-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Այստեղ գործող տնտեսավարողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]