Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բանակցություններ են տարվում Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների հարցի վերաբերյալ. ԱԳ փոխնախարար  

Բանակցություններ են տարվում Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների հարցի 
վերաբերյալ. ԱԳ փոխնախարար

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է 27 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին նվիրված քննարկման շրջանակում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը:

«Աճ գրանցվել է ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման տեսանկյունից:  Մասնավորապես, արտահանման ծավալն աճել է 18.8 տոկոսով՝ կազմելով մոտ 100 մլն դոլար: Մենք պետք է անպայման մտածենք արտահանման դիվերսիֆիկացիայի մասին, որովհետեւ հիմնականում հանքարդյունաբերական հումք, պղինձ, ոսկի, թանկարժեք քարեր, մետաղներ ենք արտահանում, իսկ ներմուծում ենք տարբեր ապրանքներ՝ սկսած կենցաղային ապրանքներից մինչեւ կահույք եւ այլն»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը՝ ընդգծելով, որ կոնյակի, գինու արտահանման հետ կապված որեւէ խոչընդոտ չկա, ինչի մասին վկայում են նաեւ այս ուղղությամբ արտահանման աճը:

ՀՀ փոխարտգործնախարարը տեղեկացրեց, որ Հայաստանը վերսկսելու է մեղրի արտահանումը, որը դադարեցվել էր որոշակի սահմանափակումների պատճառով:

«2015 թվականին արտահանում էինք, թեեւ փոքր ծավալով՝ շուրջ 90 հազար դոլար:  Եվ չինական համապատասխան կառույցների հետ աշխատանք տանելուց հետո նախաստորագրվեց համաձայնագիր այս մասով»,-նշեց ՀՀ փոխարտգործնախարարը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, 2017 թվականին Չինաստանից ներդրումների ծավալը բավականին փոքր է եղել՝ կազմելով շուրջ 1 մլն դոլար: 

Ռոբերտ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ այժմ բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ ուղիղ չվերթներ ունենալու հարցի վերաբերյալ:

«Դա, իհարկե, աշխատանք է պահանջում, քանի որ մեկ օրում հնարավոր չի կազմակերպել, բացի դրանից պետք է հաստատվի այս հարցի տնտեսական շահավետությունը»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը՝ հավելելով, թե  լիահույս է, որ արդեն գալիք տարի Հայաստանի եւ Չինաստանի միջեւ չվերթները ավելի հեշտ կիրականացվեն:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]