1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանի դեսպանը երկկողմ տնտեսական կապերի աշխուժացման մեծ ու լուսավոր հեռանկար է տեսնում

Իրանի դեսպանը երկկողմ տնտեսական կապերի աշխուժացման մեծ ու լուսավոր 
հեռանկար է տեսնում

ՄԵՂՐԻ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման մեծ և լուսավոր հեռանկար է տեսնում: «Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, իրանական ազատ տնտեսական գոտիների հետ փորձի փոխանակմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ազատ տնտեսական գոտու բացումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Նա ավելացրեց, որ իրանցի գործարարների համար «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու խթան կարող է դառնալ տնտեսական շահը: Դեսպան Սաջադին կարևորեց սահմանակից Սյունիքի մարզի հետ առևտրային կապերի խթանումը և համոզմունք հայտնեց, որ Կապանում բացվելիք առևտրային գրասենյակը նոր թափ կհաղորդի տնտեսական համագործակցությանը:

«Առաջիկայում Կապան է այցելելու մեծ պատվիրակություն, այցի ընթացքում հույս ունենք, որ ձեռք կբերվեն կարևորագոյն պայմանավորվածություններ»,-ընդգծեց Իրանի դեսպանը:

Դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Այստեղ գործող տնտեսավարողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]