Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զավեն Անդրիասյանը մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում  

Զավեն Անդրիասյանը մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի կունենան Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերին Հայաստանը կներկայացնի Զավեն Անդրիասյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի առաջնություններին կմասնակցեն 1000-ից ավելի շախմատիստներ, ինչը ռեկորդային թիվ է Եվրոպայի առաջնության համար: Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենա կայծակնային շախմատի առաջնությունը, որին կմասնակցեն 1041 շախմատիստ, այդ թվում՝ 63 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Զավեն Անդրիասյանը:
Դեկտեմբերի 16-ին և 17-ին տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը: Արագ շախմատի առաջնությունում առաջին դասակարգված շախմատիստն է Էռնեստո Ինարկիևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]