Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հունաստանի փոխարտգործնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի փոխարտգործնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության 
հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարան-ինստիտուտից, ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը հյուրերին պատմեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը: 

Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև այցելեցին թանգարան, ծանոթացան Մեծ եղեռնի պատմությունը ներկայացնող թանգարանային ցուցադրությանը: Շրջայցից հետո Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]