Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դիվերսիաների բացառման մասին ՀՀ նախագահի հայտարարությունը բխում է հայկական կողմի հնարավորությունների նկատմամբ վստահությունից

Դիվերսիաների բացառման մասին ՀՀ նախագահի հայտարարությունը բխում է 
հայկական կողմի հնարավորությունների նկատմամբ վստահությունից

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը կարծում է, որ ապագայում Ադրբեջանի կողմից դիվերսիաների և այլ գործողությունների բացառման վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը բխում է հայկական կողմի հնարավորությունների նկատմամբ վստահությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ նախագահն օրերս նոր զինատեսակների ցուցադրություն էր այցելել, և նա ունի այդ համոզմունքը, որ հակառակորդի կողմից դիվերսիաներն ապագայում կբացառվեն։ «Երևի թե մենք բոլորս էլ կհամոզվենք, որ մոտ ապագայում մեր սահմանն ունենալու է այնպիսի տեխնիկական հագեցվածություն, որը թույլ կտա խորքային դիտարկումներ անցկացնել, որպեսզի հնարավոր չլինի դիվերսիոն խմբերի աննկատ մոտեցում։ Սա կարևոր խնդիր կլուծի, որովհետև եթե 1-2 կմ հեռավորությունն ամբողջությամբ քո դիտակետում լինի, հակառակորդը չի կարողանա աննկատ մոտենալ, իսկ եթե փորձի, ապա կվնասազերծվի», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Հարցին, թե նախագահի հայտարարությունը, որ բանակցությունները կրակոցներ չեն սիրում՝ արդյոք նշանակո՞ւմ է, որ առաջիկայում  նախատեսվում են բանակցություններ, Միհրան Հակոբյանը նշեց, որ բանակցությունների մասին խոսելը դժվար է, մինչդեռ  պարզ ճշմարտություն է, որ կողմերը կամ բանակցում են, կամ պատերազմում։ «Սա դարերից եկող ճշմարտություն է ու ապացուցվելու կարիք չունի։ Գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է, որովհետև վերջին մի քանի տարիներին Ադրբեջանի մարտավարությունը եղել է ապակայունացնել սահմանային իրավիճակը, տանել կոնֆլիկտի սրացման, ինչի հետևանքով ինքը կարողանա բանակցային սեղանի շուրջ ավելի հարմար դիրք գրավել։ Դա, փաստորեն, չի հաջողվել, և հիմա Ադրբեջանը պետք է որոշի շարունակում է իր համար ոչինչ չտվող մարտավարությունը, թե փորձում բանակցությունների սեղանին նստել ու առարկայական բանակցել, ինչին հայկական կողմը միշտ է պատրաստ եղել»,- նշեց նա։

«Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե  ամբողջովին կիսում է այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորությունը նվազագույնին հասցնելն, իհարկե, կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում: «Եթե հիշում եք, տևական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետո, երկու-երեք փորձ եղան, այդ փորձերը ձախողվեցին հակառակորդի (խմբ.)մեծ կորուստներով, և արդյունքը եղավ այն, որ հիմա, իրոք, դիվերսիաներ անցկացնելու հնարավորությունը նվազել է: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա հենց անվանման մեջ է մեր խնդիրը. պաշտպանական բանակ, այսինքն՝ մեր արևելյան սահմանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել: Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց հավատացած եղեք, որ մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կբացառեն այլ գործողություններ ևս: Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք, և դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում: Հիմա ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողությունները ևս»,- ասել է Նախագահ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]