1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Սևան» ՔԿ հիմնարկում տեսակցության եկած անձի մոտից առգրավվել են պոլիէթիլենային փաթեթներ

«Սևան» ՔԿ հիմնարկում տեսակցության եկած անձի մոտից առգրավվել են 
պոլիէթիլենային փաթեթներ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, դեկտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Բ.-ի կոշիկների միջից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են երկու պոլիէթիլենային փաթեթ, որոնցում առկա էր ընդհանուրը 49 գրամ քաշով սպիտակ, կասկածելի փոշենման զանգված: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Դեկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Կ. Ն.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են 13 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]