Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայտարարվել Է «Օսկար» կինոմրցանակի արտասահմանյան ֆիլմերի համառոտ ցանկը

Հայտարարվել Է «Օսկար» կինոմրցանակի արտասահմանյան ֆիլմերի համառոտ ցանկը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտարարվել են այն ինը ֆիլմերը, որոնք «Օսկար» կինոմրցանակի համառոտ ցանկում ներառվել են «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» կատեգորիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով մրցանակի կազմակերպիչների մամուլի տեղեկագիրը:

Համառոտ ցանկ են մտել ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Անսիրություն», «Ֆանտաստիկ կինը» (ռեժիսոր Սեբաստյան Լելիո, Չիլի), «Վերջին սահմանը» (ռեժիսոր Ֆաթիհ Աքին, Գերմանիա), «Մարմնի եւ հոգու մասին» (ռեժիսոր Իլդիկո Էնիեդի, Հունգարիա), «Ֆոքստրոտ» (Սամուել Մաոզ, Իսրայել), «Վիրավորանք» (Զայիդ Դուերի, Լիբանան), «Ֆելիսիտե» (Ալեն Գոմիս, Սենեգալ), «Վերք» (Ջոն Թրենգով, Հարավային Աֆրիկա) եւ «Քառակուսի» (Ռուբեն Էսթլունդ, Շվեդիա) ֆիլմերը:

«Օսկարի» անվանակարգորդների վերջնական ցանկը կհայտարարեն հունվարի 23-ին: Պարգեւների հանձնումը կկայանա մարտի 4-ին Հոլիվուդում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]