Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում Հայաստանի դեսպանն ակնկալում է գործարար ոլորտի ակտիվացում    

Չինաստանում Հայաստանի դեսպանն ակնկալում է գործարար ոլորտի ակտիվացում

 

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մանասարյանը դեսպանության աշխատանքի կարեւորագույն ուղղություններից է համարում տնտեսական բաղադրյալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին նվիրված քննարկման շրջանակում:

«Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ մեր արտահանողի շահերը պաշտպանելու համար եւ, միաժամանակ, ակնկալում ենք մեր բիզնեսի որոշակի ակտիվություն, որովհետեւ գիտենք, որ նոր շուկա գրավել նշանակում է որոշակի ծախս անել: Մեր խնդիրն է անել ամեն ինչ, որ այդ ծախսային մասը իջնի նվազագույնի»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝ քննարկումների առանցքային թեման Չինաստանի Ցինտաո քաղաքում արդեն իսկ գործող Հայաստանի համագործակցության կենտրոնն է, որի բացումը  աննախադեպ իրադարձություն է:

«Այդ կենտրոնի իրավաբանական հիմքը երկու պայմանագրերն են՝ կնքված Առեւտրաարդյունաբերական պալատի, Գործարարների միության, քաղաքում տեղակայված ներդրումային հիմնադրամի եւ մեկ այլ կազմակերպության հետ: Միեւնույն ժամանակ պայմանագիր է կնքվել նաեւ դեսպանության  հետ, որով մենք պետական աջակցություն են ցուցաբերում կենտրոնին: Քաղաքում ապրում է շուրջ 10 մլն մարդ, հիմնական ուղղվածությունն է սննդի արդյունաբերություն, թանկարժեք քարերի մշակում, թեթև արդյունաբերություն, կենցաղային տեխնիկայի արտադրություն եւ այլն, այսինքն՝ այն բուռն զարգանում է:  Մեզ տրամադրված է 500 քմ կահավորված տարածք: Չինական կողմը հոգում է մեր ներկայացուցիչների կեցությունը, տրամադրում է տեխնիկական անձնակազմ, այսինքն՝ մեր հոգածության ներքո է մնում աշխատավարձերի տրամադրումը»,-ասաց Սերգեյ Մանասարյանը:

Դեսպանի խոսքով՝ բացի այդ կենտրոնի աշխատանքներից  ակտիվորեն աշխատանք է տարվում ապրանքների ներմուծման իրավական հարցերով:

«Վերջերս նախաստորագրվեց հայ-չինական փաստաթուղթ, որի համաձայն մենք առաջիկա երկու ամսվա ընթացքում թույլտվություն ենք ստանալու մեղրի հիման վրա տարբեր ապրանքների ներմուծման համար: Սննդամթերքի վերաբերյալ անվտանգության բավականին խիստ նորմեր են գործում, սակայն մենք դա հաղթահարեցինք՝ այս խնդրի ուղղությամբ աշխատելով ընդամենը կես տարի, մինչդեռ մի շարք զարգացած երկրների պարագայում, ինչպես օրինակ, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, դա կարող է տեւել երեք-չորս տարի: Սակայն Չինաստանը այն հրապուրիչ շուկան է, որտեղ մտնելու համար որեւէ բան չի խնայվում»,- եզրափակեց Սերգեյ Մանասարյանը:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]