Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընդհանուր գնաճը կառավարելի է. Սերժ Սարգսյան

 Ընդհանուր գնաճը կառավարելի է. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է: Եվ հաշվի առնենք այն հանգամանքը, որ թեև բոլորն ասում են՝ աշխատավարձերը չեն բարձրացնում և այլն, աշխատավարձի բարձրացման տեմպն այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը: Սա, կարծում եմ, շատ կարևոր հանգամանք է, նույնը՝ 2016 թվականին էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է վերաբերում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին որոշ ընդդիմադիրների առաջարկին: Սերժ Սարգսյանը նշել է, որ այստեղ բացարձակ ռացիոնալություն չի տեսնում: Նա այստեղ տեսնում է ուղղակի որոշակի շահերին ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց:

«Բայց եթե իրոք նրանք համոզված են՝ կարող են լուրջ փաստարկներ բերել, ես որևէ լուրջ փաստարկ չեմ լսել»,-ասել է նա: Լրագրողի այն դիտարկմանը, թե հունվարի մեկից 900 ապրանք կարող է թանկանալ, նախագահը պատասխանել է. «Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ ո՛չ թռիչքային գնաճերի առումով, և ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով: Ես դա ենթադրաբար չեմ ասում, երբ մենք 2015 թվականից սկսեցինք արդեն լիարժեք անդամակցել այդ կառույցին, մի քանի հազար ապրանքատեսակների գծով փոխվեցին դրույքաչափերը և ի՞նչ, մեր երկրում եղա՞վ թռիչքաձև գնաճ, իհարկե՝ չեղավ, ուրեմն հիմա էլ ազդեցությունը մեծ չէ և այդ ազդեցությունը նաև փոխհատուցվում է այլ ապրանքատեսակների մասով՝ ավելի էժան գներով, և, կարծում եմ, այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք և այդ մոտեցումը բերում է նրան, որ օրինակ 2016 թվականին մեր երկրում, ընդհակառակը, գնանկում տեղի ունեցավ: Սա էլ փաստ է, որ չեն կարող ժխտել և այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]