Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է, բարեկեցության միակ ճանապարհը՝ տնտեսական աճը. ՀՀ Նախագահ

 Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է, բարեկեցության միակ ճանապարհը՝ 
տնտեսական աճը. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում տնտեսական աճ ապահովելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով երկրում սոցիալական լարվածությունը մեղմելու համար կառավարության քայլերին:

«Լավ ապրելու միակ բանաձևը աշխատելն է և բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և կարծում եմ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսական աճը լինի շոշափելի»,- ընդգծել է ՀՀ Նախագահը։

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում պետք է ավելի շատ ապրանքներ արտադրվեն, ավելի շատ աշխատատեղեր ստեղծվեն: Նա որպես ամենակարևոր խնդիրներից մեկն է նշել բարձր վճարվող աշխատատեղերի հարցը։ «Երբ խոսում ենք, ասում ենք 2018թ-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չի, դրույքաչափերը չեն  բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու: Կլինի այնպես, ինչպես արդեն նշեցի. 2017 թվականի համար էլ նշված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերին հանրապետությունում միջին աշխատավարձը 4.8 տոկոսով ավելին է, քան 2016թ. հոկտեմբերին: Նույնը լինելու է նաև 2018 թվականին։ Այսինքն՝ ոնց ուզենք-չուզենք, հընթացս աճ լինելու է, դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք, որ աշխատավարձերի աճը լինի առաջանցիկ, քան թե գնաճը, սա է կարևորը: Կարծես թե մենք հիմա այդ շրջանակներում ենք»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության առջև շատ հստակ խնդիր էր դրված և խնդիրը բառացիորեն հետևյալն էր՝ հասնել արդյունավետ կառավարման։ «Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետև դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում  տեղի ունեցող որոշակի հարցերով և այլն, և այլն։ Բայց ես կարծում եմ,  որ Կարեն Կարապետյանը և նրա գլխավորած կառավարությունն իրենք իրենց առջև են խնդիր դրել, և այդ խնդիրը 5-6 տոկոս տնտեսական աճն է։ Եվ եթե մարդն ինքն իր առջև խնդիր է  դնում, եթե կառավարությունն իր առջև խնդիր է դնում և այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ, պարտադի՞ր է, արդյոք,  հայտարարել դրա մասին։ Ես կարծում եմ, դա էլ վատ ցուցանիշ չէ։ 5 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա օգտվել այդ աճի արդյունքներից, դա տեսանելի և շոշափելի կլինի»,- հայտարարել է ՀՀ Նախագահը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]