Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Սպիտակ տանն աճում Է անվստահությունը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նկատմամբ.The Washington Post


ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմի շարքերում աճում Է անվստահությունը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նկատմամբ: Սպիտակ տան մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ գտնում են, որ նա մոտ ժամանակներս պետք Է թողնի իր պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին հայտնել Է The Washington Post թրեթը:

Սպիտակ տանը հրատարակության աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը լուրջ տարաձայնություններ ունեն ամերիկյան քաղաքականության համար հանգուցային մի քանի հարցերի, մասնավորապես, ԿԺԴՀ-ի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության, Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից երկրի դուրս գալու եւ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու պլանների շուրջ:

Թերթի զրուցակիցները մատնանշում են, որ այդ ամենը ոչ միայն այնպիսի իրադրություն են ստեղծում, երբ դիվանագետներն ու այլ երկրների ղեկավարները հարց են տալիս, թե կարելի Է արդյոք այս կամ այն հարցի վերաբերյալ Թիլերսոնի կարծիքը համարել ԱՄՆ-ի դիրքորոշման արտացոլումը, այլեւ պարբերաբար Սպիտակ տանը շահարկումներ են ծնում այն բանի շուրջ, թե ով Է նրան փոխարինելու պետքարտուղարի պաշտոնում:

Հրատարակությունը նշում Է, որ Թրամփի եւ Թիլերսոնի հայացքները հերթական անգամ չհամընկան դեկտեմբերի 12-ին, երբ Վաշինգտոնում ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում, պետքարտուղարը հայտարարեց, որ ԱՄՆ-ը «պատրաստ Է ԿԺԴՀ-ի հետ բանակցել՝ երբ նա ցանկանա» եւ «պատրաստ Է առաջին հանդիպումն անցկացնել առանց նախապայմանների»: Այս հայտարարությունը, հրատարակության աղբյուրների տեղեկությունների համաձայն, վշտացրել Է Թրամփին եւ նրա մի քանի օգնականների ու դժգոհություն Է առաջացրել Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդում:

Դրանից հետո ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը նշել Է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ նախագահի դիրքորոշումը չի փոխվել, եւ որ երկու երկրների միջեւ ուղղակի բանակցությունները հնարավոր են միայն այն բանից հետո, երբ Փենյանը կհրաժարվի միջուկային զենքի մշակումից:

Սպիտակ տան Արեւմտյան թեւի մի քանի աշխատակիցներ, որտեղ գտնվում են նախագահի Ձվաձեւ կաբինետը եւ նրա մերձավոր օգնականների գրասենյակները, թերթին պատմել են, որ Թրամփի շրջապատի մարդիկ օրերն են հաշվում, թե երբ պետքարտուղարը կթողնի իր պաշտոնը: Եվ դա, ինչպես նրանք են ենթադրում, պետք Է տեղի ունենա 2018 թվականի փետրվարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ