Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհը մարդկային կյանքեր Է խլում

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհը մարդկային կյանքեր Է խլում
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջ ծառայության աշխատակից Է զոհվել «Թոմաս» բնական հրդեհը մարելիս, որն արդեն տասն օր մոլեգնում Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայտնել Է Associated Press ամերիկյան գործակալությունը:

Ըստ նրա տեղեկատվության, զոհվածը՝ Քորի Այվերսոնը, 32 տարեկան Էր: Նա ապրում Էր Սան Դիեգոյում՝ երկամյա դստեր հետ եւ իր կնոջ հետ սպասում Էր երկրորդ երեխայի ծնվելուն:

Ողբերգությունը տեղի Է ունեցել Կալիֆոռնիայի նահանգի Վենտուրայի շրջանում կրակի մարմանն ուղղված գործողության ժամանակ:

Գործակալության տվյալներով՝ Այվերսոնը դարձել Է հրդեհի երկրորդ զոհը: Ավելի վաղ 70-ամյա Սանտա Պաուլան զոհվել Էր ծխից թունավորվելուց եւ անցած շաբաթ տարհանման ընթացքում ստացած վնասվածքներից:

«Թոմաս» հրդեհն իր մասշտաբներով չորրորդ հրդեհն Է դարձել Կալիֆոռնիայի պատմության մեջ: Տարհանված են հազարավոր մարդիկ, այրվել Է գրեթե հազար շենք, որոնց մեծամասնությունը բնակելի կառույցներ են: Կրակի դեմ պայքարում են 8 հազարից ավելի հրշեջներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]