Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Կարեն Նազարյանն ընդունել է Հունաստանի ԱԳ փոխնախարարին և Կիպրոսի նախագահի հանձնակատարին


ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը դեկտեմբերի 14-ին ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի և Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակություններին:

Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվեցին հայ-հունական և հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց երեք երկրների միջև բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությանը, միջկառավարական և միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցության կարևորությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում Կարեն նազարյանը շնորհակալություն հայտնեց հունական ու կիպրական կողմերի ցուցաբերվող անվերապահ աջակցության համար։ Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնախնդիրների խաղաղ կարգավորման հարցում միմյանց դիրքորոշումներին աջակցելու ու միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափերում ընթացող միջնորդական ջանքերին սատարելու ուղղությամբ:

Եռակողմ հանդիպմանն առանձնակիորեն ընդգծվեցին սփյուռքի ներուժի օգտագործման կարևորությունը և արտերկրում համայնքային կառուցների միջև տարբեր ուղղություններով համագործակցության խթանման հնարավորությունները: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ