1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թևան Պողոսյանը խորհրդարանը գործադիրի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ գործիքներով օժտված է համարում

Թևան Պողոսյանը խորհրդարանը գործադիրի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ 
գործիքներով օժտված է համարում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը նոր Սահմանադրությամբ ունի բոլոր գործիքները՝ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:

Ազգային ժողովում «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով միջազգային սեմինարի ընթացքում նման կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ, հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։ «Խորհրդարանը պետք է լինի հակակշիռ գործադիրի թափանցիկ աշխատանքները ապահովելու համար։ Սակայն երբեմն թափանցիկության մեջ մեզ մոտ բացակայում է հետևողականությունը։ Երբ ինչ-որ բանով այսօր կամ երեկ զբաղվել ենք, չի նշանակում, որ պիտի վաղը մոռանանք այդ մասին, քանի որ նոր խնդիր է ծագել:  Իսկ մենք այդ խնդիրն ունենք և շատ դեպքերում հետևողական չենք մեր արած գործերի նկատմամբ: Մենք մոռանում ենք, որ եթե ինչ-որ բանի շուրջ հետևողական չաշխատենք, այդ խնդիրը վաղ թե շուտ նորից կկրկնվի կամ նոր խնդիրներ կձևավորվեն», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ պետական պաշտոնյաները պետք է հրապարակայնացնեն, բացատրեն ու հիմնավորեն իրենց գործողությունները՝ աշխատանքի  լիարժեք թափանցիկություն ապահովելու համար։ Ըստ Թևան Պողոսյանի՝ վերը նշվածներից ամենադժվարը հիմնավորումների մասն է։ «Հրապարակայնությունը հաշվետվության հրապարակման տեսքով լինում է, բացատրություններ մեկ-մեկ անում են, երբ նեղն են ընկնում, իսկ հիմնավորումներն ամենաթույլ, խոցելի տեղն է, որովհետև շատ ժամանակ չեն հիմնավորվում որոշումները, թե ինչու ընդունվեց ինչ-որ բան», - ասաց Պողոսյանը:

Նա այն կարծիքին է, որ ցանկության դեպքում խորհրդարանը կարող է հիմք դնել բարձր մակարդակի վերահսկողություն իրականացնելու մշակույթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]