Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Billboard-ը հայտարարել Է տարվա լավագույն երգերը


ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Billboard հանդեսը հրապարակել Է անցնող տարվա 100 լավագույն երգերի վարկանիշը: Առաջին տեղը հրատարակությունը հատկացրել Է «Bad Liar» թրեքին՝ Սելենա Գոմեսի կատարմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արծաթն» ստացել Է Cardi B-ի «Bodak Yellow» կոմպոզիցիան: Առաջատարների եռյակը եզրափակում Է Քելվին Հարիսի եւ Ֆրենք Օուշենի «Slide» երգը:

Լուիս Ֆոնսի եւ Դեդի Յանկիի՝ YouTube-ում դիտումների թվով ռեկորդ սահմանած «Despacito» կոմպոզիցիային՝ Ջասթին Բիբերի մասնակցությամբ, հանդեսը շնորհել Է չորրորդ տեղը:

Նաեւ թոփ-10-ում տեղ են գտել « XO TOUR Llif3»-ը՝ Lul Uzi Ver-ի կատարմամբ, Քենդրիք Լամարի «Humble»-ը, «Mi Gente» երգի ռեմիքսը, որը կատարել են J Balvin-ը եւ Ուիլի Ուիլյամը՝ Բեյոնսեի մասնակցությամբ, ինչպես նաեւ One Direction խմբից բրիտանացի երգիչ Հարրի Սթայլսի «Sign of the Times» կոմպոզիցիան, որն առաջին տեղն Է զբաղեցրել «Rolling Stone հանդեսի տարվա լավագույն երգերի թոփ-50-ի վարկանիշում: Իններորդ եւ տասներորդ տեղերում հայտնվել են «I Feel It Coming» թրեքը, որը կատարվել Է The Weeknd-ի եւ ֆրանսիական Daft Punk դուետի կողմից, եւ «Feel it Still»-ը, որը կատարել են Portugal-ի երգիչները:

Billboard ամերիկյան հանդեսը թողարկվում Է 1894 թվականից: Հրատարակությունը նվիրված Է երաժշտական ինդուստրիային եւ հայտնի Է իր չարթերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ