Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է կալանավորվել


ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով հետաքննության շրջանակում կալանավորվել է գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով ծառայությունից հեռացված ոստիկան Ռամազան Յուջելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Դատախազությանը տված ցուցմունքից հետո Յուջելին կալանավորելու որոշում է կայացվել՝ «ծրագրված սպանությանը մասնակցելու» մեղադրանքով:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, 2016 թվականի դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից:

Թուրքական կողմը հայտարարել էր Ալթընթաշի՝ գյուլենականների հետ առնչություն ունենալու մասին



Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ