Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների հետազոտություն

ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում այս տարի իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների գործիքային հետազոտություն։ Աշխատանքները կատարվել են պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության ատոմային էներգիայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի փոխանցմամբ՝ մշակվել է  համակարգերի, կառույցների մնացորդային ռեսուրսի հիմնավորման և տեխնիկական վիճակի գնահատման 37 ծրագիր, տրվել է 126 նախնական եզրակացություն։ Հաստատվել են ակտիվ գոտու վթարային հովացման, էներգաբլոկի հուսալի սնուցման, բլոկային տրանսֆորմատորի, ինչպես նաև, այսպես կոչված, սպրինկլերային համակարգերի արդիականացման նախագծման տեխնիկական առաջադրանքները։

Նախատեսված ժամանակացույցի համաձայն սկսվել է արդիականացման ենթակա սարքավորումների առաքումը։ ՀԱԷԿ-ի տարածք են տեխափոխվել առաջին տուրբոգեներատորը, ենթասնուցվող ջրի տաքացուցիչըհովացնող պոմպերը, մի շարք այլ փոխարինվող համակարգեր։ Մատակարարվել է նաև կամրջակային էլեկտրական կռունկների արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումների մի մասը։ Մյուս մասը տեղ կհասնի մինչև տարեվերջ։

Ըստ Արտեմ Պետրոսյանի՝ սարքավորումների փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2018թ. նախատեսվող պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]