Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ դեկտեմբերի 15-ին կանցկացնի նիստ՝ նվիրված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը ԿԺԴՀ-ից բխող սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ճապոնիան, որպես ընթացիկ ամսում Խորհրդի նախագահ, առաջարկել Է քննարկել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՄԱԿ-ին առընթեր Ճապոնիայի մշտական ներկայացուցչությունում, հանդիպմանը գալու են Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Շվեդիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Մարգոտ Վալստրեմը եւ Պավել Կլիմկինը: Մեծ Բրիտանիան կներկայացնի ԱԳ փոխնախարար Մարկ Ֆիլդը:

ԱԽ-ի նիստում զեկույցով հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որը մեկ օր առաջ Է վերադարձել Տոկիոյից:

Նիստի կապակցությամբ Ճապոնիայի մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Տոկիոն մտադիր Է արծարծել Փենյանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու հարցերը՝ «ԿԺԴՀ-ի գործողությունների կուրսը Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ փոխելու, ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւերի իրագործման եւ հետագա սադրանքներին ի պատասխան լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու նպատակով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]