Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանում հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով. ՊԵԿ

Հայաստանում հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ըստ գործունեության ոլորտների կատարված վերլուծության՝ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության ոլորտներում գործող հարկ վճարողների հարկային եկամուտները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նվազումը հիմնականում պայմանավորված է մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազմամբ և գերավճարների հաշվին պարտավորությունների մարմամբ: Փոխարենը 2016թ. 10 ամիսների համեմատ, այս տարվա հունվար-հոկտեմբերին, 57 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 53.7 մլրդ դրամով: Աճ է գրանցվել, գլխավորապես, հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի ոլորտներում: Եթե 502 հարկ վճարողի մոտ արձանագրված հարկային եկամուտների նվազման ընդհանուր գումարը կազմել է 56.2 մլրդ դրամ, ապա 584-ի մոտ հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով կամ 48,6%-ով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]