Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի վարչապետը հաստատել Է չորս երեխաների մահը ՃՏՊ-ի հետեւանքով

Ֆրանսիայի վարչապետը հաստատել Է չորս երեխաների մահը ՃՏՊ-ի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում դեկտեմբերի 14-ին չորս երեխա Է զոհվել, եւս 20 մարդ՝ ծանր վիրավորել դպրոցական ավտոբուսի հետ գնացքի բախման հետեւանքով: Այս տվյալները հավաստել Է հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը, որը նույն օրը երեկոյան ժամանել Է ողբերգության վայր:

«Արձանագրվել Է չորս մահ, 11 մարդ այժմ գտնվում Է օրհասական, ինը՝ ծանր վիճակում»,- նշել Է կառավարության ղեկավարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:

Ըստ որում վարչապետն ասել Է, որ այս պահին բժիշկների առջեւ ծառացել Է զոհվածների եւ ծանր վիրավորների ճանաչման խնդիրը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են Արեւելյան Պիրենեյների դեպարտամենտի (Ֆրանսիայի հարավ) պրեֆեկտուրայում, միջադեպը տեղի Է ունեցել ժամը մոտավորապես 16:10-ին (Երեւանի ժամանակով 19:10-ին) Միյաս քաղաքի շրջանում՝ Պերպինյանից արեւմուտք ընկած շրջանում:

Տարածաշրջանային մարդատար գնացքը խոյահարել Է տասնյակ մարդկանցով լի դպրոցական ավտոբուսը: Դպրոցականների տարիքը ութից մինչեւ 17 Է: Պատահարի պատճառներն առայժմ ստույգ պարզված չեն: Կատարվում Է հետաքննություն: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր Twiterr-ում ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին եւ խոստացել Է «մոբիլիզացնել ամբողջ երկիրը» տուժածներին օգնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]