Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մենք պետք է կարողանանք պայմաններ ստեղծել ներգաղթի համար. ՀՀ Նախագահը՝ ՀՀ բնակչությունը 4 միլիոնի հասցնելու մասին

Մենք պետք է կարողանանք պայմաններ ստեղծել ներգաղթի համար. ՀՀ Նախագահը՝ ՀՀ 
բնակչությունը 4 միլիոնի հասցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակչության 4 միլիոնանոց նշաձողը Հայաստանի նորմալ զարգացման նախապայմանն է և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը իրատեսական է համարում մինչև 2040թ. Հայաստանի բնակչության նման ցուցանիշի հասնելը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ Նախագահն ասել է, որ չնայած այս ուղղությամբ կոնկրետ գործողությունների ծրագիր դեռևս չկա, սակայն իր ելույթից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղված է հենց այդ հարցերով: «Ես կարծում եմ, որ մեր առաջիկա խնդիրը այս 5 տարիների ընթացքում միգրացիան հասցնել, այսպես ասած զրոյական մակարդակի՝ գնացողների-եկողների տարբերությունը, որպեսզի դրական լինի Հայաստանի համար կամ գոնե  զրոյական։ Մենք, ակնհայտ է, որ ծնունդ, մահ ամուսնություն, ամուսնալուծություն բնական ճանապարհով  չենք կարող հասնել տեսանելի ապագայում կամ հեռու ապագայում 4 միլիոնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Նախագահ Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ  շատ լուրջ ուշադրություն դարձնելով առողջապահական խնդիրներին, շատ լուրջ ուշադրություն  դարձնելով ընտանիքներին, նրանց ամրապնդմանը, սոցիալական վիճակին, երիտասարդների զբաղվածությանը և այլն, մենք պիտի կարողանանք այս ժամանակահատվածում հնարավորություններ ստեղծել ներգաղթի համար։  «Ես սա շատ իրատեսական եմ համարում, որովհետև շատ-շատ մարդիկ, ովքեր արտագաղթել են Հայաստանից  չեն գտել այն, ինչ փնտրում էին։ Եվ այդ մարդկանց կարելի է վերադարձնել»,- եզրափակել է ՀՀ Նախագահը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]