Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11- ը
21:09, 14 Դեկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։
Բացահայտվել է գողության 9, խարդախության 4, կաշառակերության 3, յուրացման 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 և գողության 3 դեպք:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում