Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՌԴ նախագահը խոստացել է բարձր մակարդակով անցկացնել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը

ՌԴ նախագահը խոստացել է բարձր մակարդակով անցկացնել ֆուտբոլի աշխարհի 
2018թ. առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է բարձր մակարդակով անցկացնել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը, որը տեղի կունենա Ռուսաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամենամյա ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը միջազգային մրցումներ անցկացնելու մեծ փորձ ունի:

«Մենք միջազգային մեծ մրցումներ անցկացնելու լավ փորձ ունենք: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը բարձր մակարդակով կազմակերպվեց: Ամեն ինչ ընթանում է ծրագրվածի պես: Ամեն ինչ տեղի կունենա ճիշտ ժամանակին և բարձր մակարդակով»,- վստահեցրել է Պուտինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]