Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պուտինը ԵԱՏՄ-ում թվային տեխնոլոգիաների ընդհանուր ալգորիթմ ունենալու անհրաժեշտություն է տեսնում

Պուտինը ԵԱՏՄ-ում թվային տեխնոլոգիաների ընդհանուր ալգորիթմ ունենալու 
անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անհրաժեշտ է ունենալ թվային տեխնոլոգիաների ընդհանուր ալգորիթմ, որի շուրջ քննարկումները կմեկնարկեն մոտակա ժամանակահատվածում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամենամյա ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Դուք ասում եք, որ փոքր և միջին բիզնեսով զբաղվող մարդիկ քիչ տեղեկատվության են տիրապետում: Պետք է ասեմ, որ դուք ճիշտ եք:  Իսկապես այդպես է»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները տեղյակ չեն հնարավորություններին, որ ընձեռում է Եվրասիական տնտեսական միությունը: 

ՌԴ նախագահն ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է անցում կատարել ժամանակակից տեխնոլոգիաներին, տեղեկատվության փոխանակմանը և աջակցել ԶԼՄ-ներին: «Մեր ապագա համատեղ աշխատանքի ուղղություններից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաներն են: Մենք հիմա ալգորիթմներ ենք մշակում ոչ միայն նավթի, գազի առևտրի, տրանսպորտի, այլ նաև թվային տեխնոլոգիաների ոլորտում: «Ես իմ բոլոր գործընկերների հետ այդ մասին խոսել եմ և կարծում եմ, որ առաջիկայում՝ այս ամսվա վերջին, կհավաքվենք և այդ թեմայով կխոսենք: Հույս ունեմ, մենք կհավաքվենք ԱՊՀ շրջանակներում, բայց Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ էլ ևս մեկ անգամ կխոսենք այդ թեմայով»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

 


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]