Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները

Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի 
ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 14-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծվել է Գեոպորտալ և ապահովվել է շահառուների՝ համապատասխան կապուղիներով միացումը դրան: Ստեղծվել է ընդհանուր հարթակ, որը հնարավորություն է ընձեռում կոմունիկացիաները տնօրինողներին, ինչպես նաև այլ կազմակերպությունների ենթակառուցվածքները տեսնել միևնույն միջավայրում: Համակարգի միջոցով օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ  գազատարների, էլեկտրահաղորդման գծերի, կապի հանգույցների և այլ ինժեներական կառույցների առկայության վերաբերյալ: Գեոպորտալում արդեն իսկ ընդգրկված են Երևանի, Գյումրիի և Վանաձորի գծային ենթակառուցվածքների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի առկա տվյալները, և շարունակվելու են աշխատանքներն աշխարագրության ընդլայման ուղղությամբ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու և հասանելի դարձնելու ուղղությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է օգտատերերի համար կիրառելի տեղեկատվության ապահովումը. «Մեզ պետք է, որ Գեոպորտալ այցելելուց և կոնկրետ հասցեն սեղմելուց օգտատերը կարողանա տեղեկանալ՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա կարող է ստանալ, թե ոչ: Այս խնդիրը թե ինչ բանաձևով կլուծեք՝ էական չէ, բայց այդ տեղեկատվությունը պետք է լինի ստույգ  և կանոնավոր կերպով թարմացվի», - նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ համագործակցելով   ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ, ամփոփել աշխատանքները և կիրառական անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]