Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հարուցվել է քրեական գործ էլեկտրաքարշով 50-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ էլեկտրաքարշով 50-ամյա տղամարդուն վրաերթի 
ենթարկելու դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքի բնակչին էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձոր-Արջուտ վազուրդի 2657-րդ կիլոմետրի 8-րդ պիկետում, մեքենավարն իր վարած էլեկտրաքարշով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակչին՝ ծնված 1967թ., որի հետևանքով վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող, պարզվել է մեքենավարի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972թ.:  Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչը հաշվառված է եղել «Լուռու հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲ ընկերությունում՝ «Արտահայտված դեբիլություն, խոսակցության խանգարում» ախտորոշումով և ունեցել է լսողության խանգարում:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագուստները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]