Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄՆ դեսպանի կարեւոր է համարում ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ զինծառայողների ներդրումը

ԱՄՆ դեսպանի կարեւոր է համարում ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ առաքելություն 
իրականացնող ՀՀ զինծառայողների ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է հպարտանալ   այն զինծառայողներով, ովքեր խաղաղապահ առաքելությամբ գտնվում են Աֆղանստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 13-18-ն  անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների եւ նրանք ընտանիքների համար կազմակերպված  ավանդական հեռուստակամրջի ընթացքում   լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Շատ կարեւոր է նրանց առաքելությունը ՆԱՏՕ-ի ուժերի կազմում, որն ուղղված է Աֆղանստանում կայունության ապահովմանը, նաեւ թույլ չտալուն,  որ Աֆղանստանը վերածվի ապահով վայրի ահաբեկիչների համար: Նրանց ներդրումը շատ կարեւոր է»,-ասաց Ռիչարդ Միլսը:

Անդրադառնալով առաջիկայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի՝ Հայաստան կատարվելիք այցին՝ ԱՄՆ դեսպանը նշեց, որ դեկտեմբերի 16-17-ին ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան արդեն իսկ կլինի Հայաստանում՝ մասնակցելու դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում նախատեսվող հանդիպումներին:

«Ես նրա անունից խոսել չեմ կարող, սակայն ԱՄՆ-ն եւս ՆԱՏՕ անդամ է, եւ  նա անդամ երկրների անունից եւս մեկ անգամ կհավաստի, որ մենք պատրաստ ենք ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ գործություններին մասնակցող ուժերի համար ապահովել ուսուցում, օժանդակություն, որպեսզի նրանք հաջողությամբ իրականացնեն առաքելությունը»,-եզրափակեց Ռիչարդ Միլսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]