Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Գահերի խաղ»-ից Սանսան պատմել Է սերիալի վերջաբանի մասին

«Գահերի խաղ»-ից Սանսան պատմել Է սերիալի վերջաբանի մասին
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թյոռները, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել Է Սանսա Սթարքին, արդեն կարդացել Է ավարտական եթերաշրջանի սցենարը: Նա սերիալի վերջաբանի նկատմամբ դերասանական կազմի արձագանքի մասին պատմել Է The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երբ բոլոր դերասանները հավաքվեցին, մենք արագորեն աչքի անցկացրեցինք սցենարը, եւ դա միաժամանակ դառն Էր ու սրտառուչ: Ու նաեւ՝ շատ ծանր»,-նշել Է Թյոռները: Նրա խոսքով՝ սցենարի եզրափակիչ մասում իրենք բարձրաձայն ընթերցել են «Գահերի խաղի ավարտը» արտահայտությունը, եւ գրեթե բոլորը հեծկլտացել են, իսկ հետո սկսել են ծափահարել սերիալի շոուրաներներին:

«Ամեն անգամ, երբ մենք ստանում ենք սցենարը, անորոշություն Է առաջանում. «Մեռնելու եմ արդյոք այս եթերաշրջանում»: Այն, որ ես արդեն այսքան ժամանակ դիմացել եմ, ինձ անհավատալի Է թվում՝ հաշվի առնելով մահերի քանակը սերիալում: Մենք մեր թեորիաներն ունեինք այն մասին, թե ինչ տեղի կունենա,- ով կմահանա, իսկ ով կհաղթի: Այժմ մենք հաստատ գիտենք»,-ընդգծել Է դերասանուհին:

«Գահերի խաղը» 2011 թվականից թողարկվում Է HBO ալիքով: Սանսա Սթարքը՝ Թյոռների դերակատարմամբ, լորդ Նեդ Սթարքի ավագ դուստրն Է եւ սագայի գլխավոր հերոսուհիներից մեկը: Սերիալի յոթերորդ եթերաշրջանն ավարտվել Է օգոստոսի 28-ին, իսկ վերջին Էպիզոդը հավաքել Է ռեկորդային թվով դիտումներ: Ֆենթեզի սագայի եզրափակիչ մասը կթողարկվի 2019 թվականի սկզբին, սակայն պրեմիերայի ստույգ ամսաթիվը չի բացահայտվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]