Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄՆ-ում դպրոցականը պաշտպան Է կանգնել քրոջն ըմբշամարտի մրցման ժամանակ

ԱՄՆ-ում դպրոցականը պաշտպան Է կանգնել քրոջն ըմբշամարտի մրցման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերի օգտատերերն ըստ արժանվույն են գնահատել ամերիկացի տղայի արարքը, որը պաշտպան Է կանգնել իր ավագ քրոջը՝ կարծելով, թե նրան ծեծում են: Խոսքն այն տեսանյութի մասին Է, որը նկարահանել Է Ինդիանայի նահանգի բնակչուհի Թորի Փրենդերգասթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսահոլովակում ներկայացված աղջիկն ըմբշամարտի մրցումների Էր մասնակցում եւ պետք Է մենամարտեր տղայի հետ: Բայց հենց որ գոտեմարտն սկսվել Է, եւ մրցակիցը բռնել Է աղջկա ոտքից, մրցագորգ Է վազել նրա կրտսեր եղբայրը՝ բացականչելով՝ «Ձեռք մի տուր քրոջս»:

Տղային մրցագորգից դուրս են բերել համընդհանուր ծիծաղի եւ ծափողջույնների ներքո: «Օքեյ, սա այն լավագույնն Է, որ ես երբեւԷ տեսել եմ, դա զիլ Էր»,-ասել Է հանդիսականներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]