Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պուտինը 3 ժամ 40 րոպեում պատասխանեց 65 հարցի

Պուտինը 3 ժամ 40 րոպեում պատասխանեց 65 հարցի
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի՝ թվով 13-րդ մեծ մամուլի ասուլիսը տեւել Է 3 ժամ 42 րոպե, այդ ընթացքում լրագրողները հասցրել են 65 հարց տալ պետության ղեկավարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Այսպիսով՝ 2008 թվականի ռեկորդը, երբ Պուտինի մամուլի ասուլիսը տեւեց 4 ժամ 40 րոպե, որի ընթացքում պետության ղեկավարը պատասխանեց ավելի քան 100 հարցի, չի գերազանցվել: 2016 թվականին միջոցառումը տեւել Էր 3 ժամ 50 րոպե, որի ընթացքում Պուտինը պատասխանել Էր 62 հարցի:

Այս տարի ՌԴ նախագահի մամուլի ասուլիսին հավատարմագրվել Էին ռուսական եւ օտարեկրյա ԶԼՄ-ների ռեկորդային թվով ներկայացուցիչներ՝ ավելի քան 1600 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]