Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված  նախարարական կոնֆերանսին

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված 
 նախարարական կոնֆերանսին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 13-14-ը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված  նախարարական կոնֆերանսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կոնֆերանսի նպատակն է աջակցել տնտեսական բարեփոխումներին, նպաստել լավ և արդյունավետ կառավարմանը, ավելի լավ հանրային ծառայությունների միջոցով մրցունակ եւ գործարար միջավայրի ստեղծմանը եւ գործնականում օրենքի գերակայության բարելավմանը: Այս բարեփոխումները կենսական նշանակություն ունեն հետագա համախմբման եւ կայունության, բարձրորակ հանրային ծառայությունների, ինչպես նաև մրցունակության բարձրացման եւ տնտեսական զարգացման համար:

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել կոնֆերանսի պաշտոնական բացման  արարողությունը:

Դեկտեմբերի 14-ին պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդես  է եկել ելույթով: Ելույթի ընթացքում ՀՀ փոխվարչապետը ընդգծել է ՍԻԳՄԱ ծրագրի հետ համագործակցության կարևորությունը՝ նշելով համագործակցության ուղղությունների ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]