Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բունդեսթագը քվեարկեց պատգամավորների աշխատավարձի բարձրացման օգտին

Բունդեսթագը քվեարկեց պատգամավորների աշխատավարձի բարձրացման օգտին
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագը հաստատել Է պատգամավորների աշխատավարձերի ինքնաբերաբար բարձրացման օրինագիծը՝ Գերմանիայի քաղաքացիների անվանական եկամուտների աճին համապատասխան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով՝ առաջիկա չորս տարիներին հուլիսի 1-ին պատգամավորների աշխատավարձերն ինքնաբերաբար կավելանան, եթե շարունակվի գերմանական տնտեսության վերելքը: Նույն այդ սկզբունքը գործում Էր նաեւ նախորդ չորս տարիներին:

Նոր կառավարական կոալիցիայի բացակայությունը պատգամավորներին չի խանգարել քվեարկելու իրենց աշխատավարձի ինքնաբերաբար բարձրացման օգտին: Օրինագիծը պաշտպանել են 665 պատգամավորներից 505-ը, դեմ են քվեարկել 152-ը, գրում Է Deutsche Welle-ն:

ԳՖՀ-ի Բունդեսթագի պատգամավորների աշխատավարձը 2017 թվականի հուլիսի 1-ից ամսական կազմում Է 9542 եվրո: Այն ժամանակ աշխատավարձը բարձրացվել Է 2,3 տոկոսով կամ 215 եվրոյով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]