Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՍԱՊԾ-ը կվերանայի ռիսկերի գործող համակարգը

ՍԱՊԾ-ը կվերանայի ռիսկերի գործող համակարգը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը կվերանայի ռիսկերի գործող համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց  ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը: Նրա խոսքով` 2018 թվականին համապատասխան մոնիթորինգային ծրագրեր են նախատեսվում: «Մեր օրենսդրության մեջ բացերը շատ են եւ մենք այսօր աշխատանքներ ենք իրականացնում  բացերը վեր հանելու եւ հստակ լուծումներ տալու համար: Ներկայումս փորձագետների հետ տեղայնացման գործընթացում ենք գտնվում»,-ասաց նա:

Անդրադառնալով լրագրողների այն հարցերին, թե  ինչու է անորակ եւ հորմոններով սնունդը հայտնվում շուկայում, Վահե Դանիելյանը պատասխանեց, որ ծառայության  համար գերակա խնդիր է սպառողի շահերի պաշտպանությունը, առավել եւս կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը: «Կարծիք կա,որ մենք սրտացավ չենք, մեր ընտանիքները  եւս նույն մթերքն են ուտում, մեզ համար այլ մոլորակներից այլ սննդամթերք չեն բերում»,-հավելեց Դանիելյանը:

Նրա խոսքով` սահմանային հսկիչ կետերը պատշաճ որակի են գտնվում, եւ աշխատակիցներն ունեն համապատասխան գիտելիքներ աշխատանքներն իրականացնելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]