Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ամերիկացի հոգեբանները նշել են առնական գրավչության գլխավոր բաղադրիչը

Ամերիկացի հոգեբանները նշել են առնական գրավչության գլխավոր բաղադրիչը
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի եւ ամերիկացի հոգեբանները պարզել են, թե տղամարդու մարմնի որ բնութագրերն են առավել գրավիչ կանանց համար: Հետազոտության արդյունքները հրապարակված են Proceedings of the Royal Society B հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտափորձին, որը կատարել են Գրիֆիտի համալսարանի եւ Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի գիտնականները, մասնակցել Է 150 կին: Նրանց ցույց են տվել կիսամերկ տղամարդկանց լուսանկարներ եւ խնդրել են գնահատել նրանց գրավչությունը:

Ինչպես պարզվել Է, այն, թե որքան Է մկանուտ տղամարդը, 70 տոկոսի հասնող դեպքերում կանխորոշում Է նրա գրավչությունը: Հասակը եւ քաշը սոսկ աննշան են ազդել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ընտրության վրա: Կանայք նախապատվությունը տվել են թիկնեղ բարեկազմ տղամարդկանց:

Գիտնականներն ստացված արդյունքները բացատրում են նրանով, որ տակավին հնագույն ժամանակներում զուգընկերոջն ընտրելիս կինը կողմնորոշվել Է նրա ահեղ արտաքին տեսքով եւ ֆիզիկական ուժով: Այդ հատկությունների առկայությունը նշանակել Է, որ տղամարդն ունակ Է մարտնչելու եւ կկարողանա կնոջն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]