Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները կշարունակեն մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականը

Միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները կշարունակեն մասնագիտական 
գործունեությունը  մինչև 2028 թվականը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է հնարավորություն ընձեռնել միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին, ովքեր ունեն երկար տարիների աշխատանքային ստաժ և սովորողների հետ կրթական և դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը  մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը:

«Ներկայումս «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է նախագծում:

Օրենքի դրույթի ամրագրումից հետո «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով  սահմանված պահանջներին չհամապատասխանող ուսուցիչներին հնարավորություն է տրվել հեռակա ուսուցմամբ ստանալ բարձրագույն կրթություն:

«2010-2011-ից 2016-2017 ուսումնական տարիների տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեծ թվով ուսուցիչներ օգտվել են ընձեռված հնարավորությունից, ուստի ենթադրվում է, որ նշված ժամկետը երկարաձգելու պարագայում` վերջիններիս թիվը կավելանա: Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել փոփոխություն՝ սահմանելով, որ այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը»-, ասված է նախագծում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]