Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոբել Առուստամյանի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել աշխարհի ցանկացած թիմ

Նոբել Առուստամյանի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել աշխարհի 
ցանկացած թիմ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած այլ ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը:
«Հենրիխը Հայաստանի հպարտությունն է: Հույս ունեմ, որ ստեղծված իրավիճակը դրական զարգացում կունենա Հենրիխի համար: Ոչ մի ֆուտբոլիստ բացարձակ հարթ կարիերա  չի ունենում: Պետք չէ հուսալքվել, քանի որ Հենրիխը դեռևս խաղալու է և գոլեր է խփելու: Մխիթարյանի ամբողջ կարիերան անընդհատ աճի արդյունք է»,-ասաց Առուստամյանը:

Վերջինիս խոսքով` ֆուտբոլիստի ճակատագիրը անկանխատեսելի է, և հիմա զրույցներ են գնում, որ հայ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իտալիա կամ այլ երկիր: «Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է:  Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած թիմ»,-ասաց մեկնաբանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղերից միայն 1-ում է եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]