Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը դեկտեմբերի 13-ին իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Արարողությունից հետո Գագիկ Հովհաննիսյանի և Յանս Ստոլտենբերգի միջև կայացավ առանձնազրույց: Շնորհավորելով ՀՀ առաքելության ղեկավարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշեց, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության ներկա մակարդակը և շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի ներդրման համար: 

Իր հերթին Գագիկ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ՆԱՏՕ-ի և գործընկերների հետ զարգացնել համագործակցությունն ու գործընկերությունը: Նա նաև հավելեց, որ հաջողությամբ ընթանում է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019 փաստաթղթի իրականացումը և այդ համատեքստում ակնկալում է անդամ-երկրների և գործընկերների աջակցությունը:

Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ առաքելության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկայիս փուլը:

Նույն օրը Գագիկ Հովհաննիսյանին ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը: Շնորհավորելով ՀՀ առաքելության ղեկավարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նա գոհունակությամբ նշեց Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի երկխոսության առկայությունը։ 

Քննարկվեցին նաև ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության օրակարգի հարցեր, անդրադարձ եղավ Ռոուզ Գետտեմյուլլերի՝ Հայաստան նախատեսված այցին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]