1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ-թուրքական արձանագրությունները մեռած են, դրանք չեղյալ համարելը տրամաբանական է. Ռուբեն Սաֆրաստյան

Հայ-թուրքական արձանագրությունները մեռած են, դրանք չեղյալ համարելը 
տրամաբանական է. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի գարունն առանց հայ-թուրքական արձանագրությունների դիմավորելու մասին ՀՀ նախագահի, ապա նաև արտաքին գործերի նախարարի հայտարարությունն արտացոլում է իրողությունը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Իրողությունն այն է, որ Թուրքիան հրաժարվեց արձանագրությունների իրականացման գործընթացից: Թուրքիան ոչ մի ցանկություն չի հայտնում այդ արձանագրությունները նորից վերակենդանացնելու: Այո, արձանագրությունները մեռած են, դրանք ձևականորեն կան: Միանգամայն տրամաբանական է, որ հաջորդ տարի դրանք չեղյալ հայտարարվեն»,-ասաց նա:

Նրա խոսքով, այս տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքականությունն այն է, որ փորձել է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Հայաստանի առջև նախապայմաններ է դրել` փորձելով միջամտել ղարաբաղյան գործընթացին:

«Բայց մենք տեսնում ենք, որ Թուրքիայի քայլերը` ղարաբաղյան գործընթացում ընդգրկվելու, ոչ մի արդյունքի չեն բերում, Հայաստանի առջև դրված նախապայմաններն էլ չեն ընդունվում: Պետք է մի հանգամանք նկատել, արտաքին քաղաքական դաշտում Էրդողանի վարած քաղաքականության հետևանքով Թուրքիայի հեղինակությունն աշխարհում թուլանում է: Արևմուտքի աչքերում, արաբական աշխարհում Թուրքիան բավական մեկուսացել է հենց իր արտաքին քաղաքականության անկանխատեսելիության շնորհիվ»,-հավելեց նա:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը 2018թ. գարունը կդիմավորի առանց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին, հիշեցրել է, որ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել է, որ մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: «Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»,- հայտարարել է Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]