Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումներ չեն եղել, սակայն մեծ մասն այդ հարցում կողմնորոշված է

ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումներ չեն եղել, սակայն մեծ մասն այդ 
հարցում կողմնորոշված է

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018թ. վարչապետի թեկնածուի հարցով քննարկումներ դեռ չի իրականացրել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` շեշտելով, որ բոլորը հիմնականում արդեն կողմնորոշված են այդ հարցում և վարչապետի թեկնածուի պաշտոնում տեսնում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: «Այս պահին հիմնականում բոլորը կողմնորոշված են: Չեմ կարծում, որ որևէ մեկին հարցնեք և նույն պատասխանը չլսեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սահակյանը:

Հարցին` ինքը 2018թ. ՀՀ Նախագահի թեկնածուի հարցում կողմնորոշվե՞լ է, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ մասին չի մտածել, սակայն հավելեց, որ ՀՀ նախագահի թեկնածուին էլ ներկայացնելու է ՀՀԿ-ն: «Քննարկման փուլ է լինելու, և հենց մեկնարկեն այդ քննարկումները, ես իմ կարծիքը կհայտնեմ»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով վարչապետի թեկնածու առաջարկելու «Ելք» դաշինքի ցանկությանը` Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ ինքը ցանկանում է, որ ընդդիմադիր ուժերն էլ իրենց թեկնածուին ներկայացնեն: «Բայց նաև տեսնում եմ, որ նրանք նման ռիսկային քայլերի չեն գնում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]