1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքները Երևանում բնակարանի փոխարեն նախընտրել են բնակարանի գնման վկայագրեր. Վիգեն Սարգսյան

Զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքները Երևանում բնակարանի 
փոխարեն նախընտրել են բնակարանի գնման վկայագրեր. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում՝ հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223-ին  կամ 11,2 տոկոսին  անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրելու նպատակով:  «Մենք լուծել ենք զոհված ու առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը: Նախատեսվում էր, որ հիմնականում Երևանում առաջարկելու ենք պատրաստի բնակարաններ, բայց շահառուների գերակշիռ մեծամասնությունը նախընտրել է բնակարանի գնման վկայագրեր, որի գործընթացն ամբողջացվել է, ու գումարի մի մասով նախատեսվում է բնակարաններ ձեռք բերել՝ հաջորդ տարի ծրագիրը շարունակելու համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, նախկինում ընդունված որոշման մեջ փոփոխություններ են կատարվում, որպեսզի հնարավոր լինի հատկացված գումարը բաշխել, ինչպես նաև բնակարանների ձեռքբերման և բնակարանի գնման վկայական տրամադրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]