1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում անազատության մեջ պահվող արջերի համար փրկարար կենտրոն է բացվել

Հայաստանում անազատության մեջ պահվող արջերի համար փրկարար կենտրոն է 
բացվել

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անազատության մեջ պահվող արջերը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ կտեղափոխվեն Ուրցաձորում բացված Վայրի կենդանիների փրկարար կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Վահագն Թեւոսյանն ասաց, որ մոտ 30 արջի համար նախատեսված նոր կենտրոնում այնպիսի պայմաններ են  ստեղծվել, որ նրանք հնարավորինս մոտ գտնվեն բնությանը եւ հնարավորինս չշփվեն մարդկանց հետ:

«Նոր կենտրոնը բաղկացած է կլինիկայից, կարանտինային մասից, ազատավանդակներից եւ զբաղեցնում է մոտ 2 հա տարածք: Կառուցման աշխատանքները տեւել են մի քանի ամիս»,-ասաց նա: Վահագն Թեւոսյանն արձանագրեց, որ անազատության մեջ պահվող արջերը շատ լուրջ առողջական խնդիրներ ունեն: Հայաստանի տարբեր ժամանցի վայրերից կարանտինային կենտրոններ տեղափոխված արջերը պարբերական զննման են ենթարկվում: Արջերի պահման պայմաններն ու անկանոն սնունդը պատճառ են դարձել մի շարք խնդիրների:

«Արջերից մեկն ատամներ չուներ, մյուսի որովայնում կասկածում ենք, որ պոլիէթիլեն լինի: Կա արջ, որն արդեն շատ ծեր է եւ տեսողական խնդիրներ ունի, կան նաեւ մահվան եզրին  գտնվող արջեր»,-ասաց Թեւոսյանը:

Նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կարանտինային կենտրոն եւ ազատավանդակներ կան նաեւ Երեւանի կենդանաբանական այգում: «Անազատության մեջ պահվող արջերի մի մասը մասնագետների զննությունից հետո տեղափոխվում է կամ Ուրցաձոր, կամ Երեւանի կենդանաբանական այգի»,- ասաց Վահագն Թեւոսյանը՝ հավելելով, որ արջերի մի մասին հնարավոր է հետագայում բաց թողնել բնություն:

«Կենդանական աշխարհի մասին» օրենքի մեջ նորմատիվ փոփոխություններ են սպասվում, որոնցով կխստացվեն վայրի կենդանիների պահման կանոնները: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) նախաձեռնել է արջերի փրկության լայնածավալ ծրագիր։ Այն ենթադրում է ընդգրկուն գործակցություն ինչպես միջազգային, այնպես էլ տեղական հասարակական ու պետական կազմակերպությունների հետ, խնդրի լուծմանը բազմակողմանի մոտեցում օրենսդրության վերանայումից մինչեւ փրկված արջերի համար ապաստարաններ ստեղծելը։

Ի դեպ, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հետաքրքիր նախաձեռնություն է սկսել: Արջերի փրկության ծրագրին աջակցելու նպատակով բոլոր ցանկացողները կարող են օնլայն եղանակով ձեռք բերել փրկված արջերի վանդակների բեկորներից պատրաստված յուրօրինակ հուշանվերներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]