Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայ և կիպրացի ժողովուրդները դարձել են միևնույն ագրեսորի զոհը. Նիկոս Անաստասիադես

 Հայ և կիպրացի ժողովուրդները դարձել են միևնույն ագրեսորի զոհը. Նիկոս 
Անաստասիադես

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հպարտ է Կիպրոսի պետության քաղաքական, հասարակական և տնտեսական կյանքում հայ համայնքի կատարած ներդրմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Cyprus Mail-ը, նման հայտարարությամբ Անաստասիադեսը հանդես է եկել կղզու հայ համայնքին նվիրված միջոցառման ընթացքում:

Կիպրոսի նախագահը հիշատակել է, որ պատմականորեն երկու ժողովուրդներն էլ դարձել են միևնույն ագրեսորի զոհը, սակայն չեն հանձնվել ու շարունակում են պայքարել, որպեսզի միջազգային մակարդակով հաղթի արդարության մեծ սկզբունքը:

«Ահա թե ինչու Կիպրոսը եվրոպական երկրներից առաջիններից էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և մենք միասնաբար դատապարտել ենք այդ հանցագործությունն իրականացնողներին»,- նշել է նա:

Խոսելով Կիպրոսի հայ համայնքի մասին՝ Անաստասիադեսը նշել է, որ Կիպրոսը որպես պետություն. «մշտապես հպարտությամբ կնշի այն փաստը, որ այդ փոքր համայնքը կարողանում է իր եռանդով ներկա լինել երկրի կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքական, հասարակական, տնտեսական և այլն»:

Միջոցառմանը ներկա Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը Կիպրոսի նախագահին պարգևատրել է «Կիլիկյան իշխան» շքանշանով: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է արտահայտել Մերձավոր Արևելքում Կիպրոսի կատարած դերի առնչությամբ: Նա նաև ընդգծել է, որ առկա բոլոր խնդիրներն ու հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ միջոցներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]