Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում գազի սպառման ծավալները 2017-ի 11 ամիսներին աճել են

Հայաստանում գազի սպառման ծավալները 2017-ի 11 ամիսներին աճել են

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա 11 ամիսներին Հայաստանի բնակչությունը 70 միլիոն խորանարդ մետրով ավելի շատ գազ է սպառել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Հրանտ Թադևոսյանը` պատասխանելով հարցին, թե կա՞ն տվյալներ գազամատակարարման ծառայություններից հրաժարվող սպառողների մասին:

«Ձեր հարցին կարող եմ պատասխանել այսպես` 2017 թվականի 11 ամիսներին բնակչությունն ավելի է սպառել: Բնակչության շրջանում սպառողների թվաքանակի անկում մենք չենք դիտարկել, ընդհակառակը` ամեն տարի նրանք ավելանում են»,-ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am