Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրեթե 60 մարդ Է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից

Գրեթե 60 մարդ Է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 58 մարդ Է տուժել դեկտեմբերի 13-ին Իրանի հարավ-արեւելքի Քերմանի նահանգում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Թասնիմ» գործակալությունը:

Բոլոր տուժածները հոսպիտալացված են: Դեկտեմբերի 12-ին 6,2 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ Է տեղի ունեցել Քերմանում, որի հետեւանքով վնասվածքներ են ստացել 17 բնակիչներ: 2017 թվականի նոյեմբերին Իրանում տեղի Է ունեցել 7,3 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել Է ավելի քան 500 մարդ, եւս ավելի քան 7 հազար հոգի վնասվածքներ են ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]